ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    07.09.2018| 00:23
    ...թե վարչապետի տիկինը շատ արագ տեղավորվել է արարողակարգային պաշտոնական արտոնությունների դաշտում: Բոլորովին վերջերս, ասում են, մի քանի թիկնապահների ուղեկցությամբ, եղել է Փարիզում:
  • Ասում են...

    Ասում են...

    31.07.2018| 02:05
    ...թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սևանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, և Կոնդի ամառանոցի։
  • Ասում են...

    Ասում են...

    27.07.2018| 01:39
    ...թե բավականին հետաքրքիր դիսկուրս է եղել ոչ միայն ԵՄ դեսպան միստր Սվիտալսկու, ԱՄՆ-ի դեսպան միստր Միլզի, այլև Եվրահանձնաժողովի նախագահ միստր Կլոդ Յունկերի հետ։
  • Ասում են...

    Ասում են...

    24.07.2018| 10:47
    ...թե բավականին մեծ թվով մարդկանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, ինչի մասին այդ մարդիկ չգիտեն, շատ դեպքերում սահմանն անցնելու ընթացքում է նրանց տեղյակ պահվում այդ մասին, վերցնում են անձնագրերը, թույլ չեն տալիս անցնել սահմանը։
  • Ասում են...

    Ասում են...

    20.07.2018| 02:45
    ...թե այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ոչ թե ֆեյսբուքյան, այլ կենդանի ասուլիսը, ինչ-որ մեկը վերջապես բացատրել է, որ «լայքերի» քանակով հարցերին պատասխանելը ոչ միայն պետական մոտեցում չէ խնդիրներին, այլև անլուրջ է՝ կատարման առումով։
  • Ասում են...

    Ասում են...

    17.07.2018| 01:22
    ...թե Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սևանում. շաբաթ-կիրակի օրերին նա փորձում է այնտեղ թոթափել հեղափոխության ծանր հոգսը (շատերը վերջին «լայվի» ընթացքում նկատեցին նրա արևայրուքը)։
  • Ասում են...

    Ասում են...

    13.07.2018| 00:11
    ...թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։
  • Ասում են...

    Ասում են...

    10.07.2018| 00:25
    ...թե յուր անձնական ճակատին ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ գրած Սամվել Բալասանյանն այնքան է տարվել օրվա թրենդով, որ եթե ոչ վաղ անցյալում Ռուսաստանի անունը տալիս ծնկները ծալվում էին, ճակատը՝ հալվում, այս օրերին կացինը վերցրել ու պապից կաթոլիկ հարվածներ է տեղում Գյումրու` ռուսական ռազմաբազայի ղեկավարության հասցեին, ավելին, ասում են՝ անգամ նամակ է գրել ռուսաց պաշտպանության նախարար պարոն Շոյգուին, թե՝ եկեք, մեր փողոցները ասֆալտապատեք՝ ձեր ծանր տեխնիկայի «մոմենտով»։
  • Ասում են...

    Ասում են...

    06.07.2018| 01:45
    ...թե Միշիկն ու Կարենն իրար մամա լացացրին, բայց երկրի հերն անիծեցին։ Այսինքն` մինչ ոմանք, էյֆորիայի մեջ, երկրում թավիշ էին խաղացնում, վերևներում բոլորովին այլ տեսարաններ էին բեմադրվում, հանրապետության հայտնի դեմքերը կատաղի մարտեր էին մղում իշխանության ու սեփականության վերաբաշխման համար:
  • Ասում են...

    Ասում են...

    03.07.2018| 12:16
    ...թե դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով: